16:11  ,  28 հունվարի, 2020

Արսեն Բեգլարյանը «Ուրարտուի» կազմում մասնակցում է «Ալաշկերտի» դեմ խաղին (Live)

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը Երեւանի «Ուրարտուի» կազմում մասնակցում է «Ալաշկերտի» հետ ընկերական խաղին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Այս ամիս 26-ամյա դարպասապահը Թուրքիայում փորձաշրջան էր անցել ղազախական «Կիզիլ-Ժարում», մասնակցել նաեւ ստուգողական հանդիպման, սակայն պայմանագիր չէր կնքել։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը հանդես էր գալիս Բելառուսի «Դնյապրոյում», մասնակցեց 9 հանդիպման, բաց թողեց 13 գոլ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով