16:05  ,  28 հունվարի, 2020

AusOpen. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց Կանադայի ներկայացուցիչ Միլոշ Ռաոնիչի (32) հետ եւ հաղթանակ տարավ 6:4, 6:3, 7:6 (7:1) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 49 րոպե։

Տիտղոսը պաշտպանող Ջոկովիչը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, որը պայքարից դուրս է թողել ամերիկացի Թենիս Սանդգրենին՝  6:3, 2:6, 2:6, 7:6 (10:8), 6:3։

Australian Open-ը կավարտվի փետրվարի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ