22:41  ,  28 հունվարի, 2020

«Բարսելոնայի» հարձակվողն ապաքինվել է վնասվածքից

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է մասնակցել Իսպանիայի չեմպիոնի առաջիկա հանդիպմանը, տեղեկացնում է Calciomercato-ն:

Ֆրանսիացի հարձակվողն արդեն 2 օր է՝ մարզվում է ընդհանուր խմբում և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ:

Դեմբելեն վնասվածք էր ստացել նոյեմբերի 27-ին տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիայի» դեմ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Տեղեկացնենք, որ «Բարսելոնան» իր առաջիկա հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին: Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կիկե Սետիենի գլխավորած թիմը կմրցի «Լեգանեսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում