17:19  ,  28 հունվարի, 2020

Լուկակու. «Ինտերն» իմ երազանքն է

Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտարարել է, որ միշտ երազել է հանդես գալ «Ինտերում»:

«Միլան տեղափոխվելն ու «Ինտերի» կազմում խաղալը միշտ երազանք է եղել ինձ համար: Ցանկանում եմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ թիմին մեծ նվաճումների հասնել:

Հիշում եմ, երբ փոքր տարիքում դիտեցի ֆուտբոլային առաջին եզրափակիչը: Այդ խաղում «Ինտերը» մրցում էր «Լացիոյի» հետ»,- 26-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Լուկակուն, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», վարձակալությամբ «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Լուկակուն 21 խաղում դարձել է 14 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում