14:11  ,  28 հունվարի, 2020

«Ռոման» կփորձի ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոյին

Իտալական «Ռոման» կփորձի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսին, հաղորդում է Football Italia-ն։ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան բախվել է լուրջ կադրային խնդիրների ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է ամռանը, եւ «Չելսին» դեմ չի լինի հիմա վաճառել խաղացողին։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն «Չելսիում» մասնակցել է 12 հանդիպման։

Պեդրոն 2010 թվականից Իսպանիայի հավաքականի խաղացող է, դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ 2005-2015-ին նա հանդես է եկել «Բարսելոնայում»՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում