11:28  ,  28 հունվարի, 2020

BBC-ն Կոբի Բրայանտի մասին ռեպորտաժում ցուցադրել է կադրեր Լեբրոն Ջեյմսի խաղից

Բրիտանական BBC News հեռուստաալիքը «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի լեգենդար խաղացող, 41-ամյա Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր Ջիաննայի ողբերգական մահվան մասին ռեպորտաժում ցուցադրել է կադրեր «Լեյքերսի» այսօրվա առաջատար Լեբրոն Ջեյմսի խաղից։

«Կոբե Բրայանտն ու Լեբրոն Ջեյմսը ոչ մի նմանություն չունեն։ Եթե BBC-ում ավելի շատ սեւամորթ խմբագիրներ ու պրոդյուսերներ աշխատեին, այսպիսի ահավոր սխալներ չէին լինի»,- Թվիթերում գրել է բրիտանական խորհրդարանի անդամ Դեւիդ Լեմին։

Հեռուստաալիքի խմբագիրը ներողություն է խնդրել սխալի համար։

Կոբի Բրայանտն ու Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում