09:19  ,  28 հունվարի, 2020

«Բարսելոնան» մոտ է «Վալենսիայի» հետ վերջնական համաձայնության գալուն

Իսպանական «Վալենսիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարող է առաջիկա ժամերի ընթացքում տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Վալենսիայի» նախագահ Անիլ Մարթին և 28-ամյա հարձակվողի ներկայացուցիչներն արդեն գտնվում են Բարսելոնայում, որտեղ փորձում են համաձայնության գալ Ռոդրիգոյի տեղափոխության մանրամասների շուրջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենն ակումբի ղեկավարությունից պահանջել է նոր հարձակվող ձեռք բերել:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում