19:14  ,  27 հունվարի, 2020

«Արարատ-Արմենիան» 10:11 հաշվով պարտվեց «Ուրալին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական Պրեմյեր լիգան ներկայացնող Եկատերինբուրգի «Ուրալի» հետ, տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են երկու ակումբների մարզիչներն ու աշխատակիցները: Խաղի ընթացքում գրանցվեց 21 գոլ, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 10:11 հաշվով:

Հայաստանի չեմպիոնի կազմից երեքական գոլերի հեղինակներ դարձան Պողոս Գալստյանը, Արտակ Օսեյանը, Դենիս Զմեուն: Արթուր Մկրտչյանի հարվածից հետո հակառակորդ թիմի ֆուտբոլիստն ինքնագոլի հեղինակ դարձավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում