17:26  ,  27 հունվարի, 2020

Էրիկսենը ժամանել է Միլան (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը հունվարի 27-ին ժամանել է Միլան, որտեղ բուժզննում կանցնի «Ինտերի» տեղափոխությունից առաջ:

Էրիկսենի տեղափոխության դիմաց «Ինտերը» կվճարի 20 միլիոն եվրո: 27-ամյա կիսապաշտպանն իտալական թիմի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում