20:24  ,  27 հունվարի, 2020

Զիդան. Բրայանտի կորուստը մեծ ցավ է պատճառել բոլորիս

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցավակցություն է հայտնել «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին բասկետբոլիստ, լեգենդար Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան կապակցությամբ:

«Սարսափելի զգացողություն ունեմ: Այդ ահասարսուռ նորությունը հուզել է բոլորիս: Ոչինչ չեմ կարող ասել, սա շատ ցավալի կորուստ է բոլորիս համար: Ցավակցություններս եմ հայտնում Բրայանտի ընտանիքին, ընկերներին, հարազատներին»,- Զիդանի խոսքը փոխանցում է Marca-ն:

Կոբի Բրայանտն ու Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում