16:10  ,  27 հունվարի, 2020

AusOpen. Նադալը 3,5 ժամում հաղթեց Կիրյոսին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 19-ակի հաղթող Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Աշխարհի առաջին ռակետը մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի (23) հետ։ Իսպանացի թենիսիստն առավելության հասավ 3 ժամ 38 րոպեում՝  6:3, 3:6, 7:6 (8:6), 7:6 (7:4)։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը կհանդիպի ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ։

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 49 միլիոն դոլար է։ Մրցաշարը կավարտվի փետրվարի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում