15:19  ,  27 հունվարի, 2020

Զիդան․ Այժմ առաջին տեղում լինելը ոչինչ չի փոխում «Ռեալի» համար

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է «Վալյադոլիդի» հետ հանդիպումը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում։ Արքայական թիմը հյուրընկալվելիս հաղթել է նվազագույն հաշվով։

«Առաջին տեղը մրցաշարային աղյուսակում ոչինչ չի փոխում։ Պետք է շարունակենք պայքարը եւ անենք այն, ինչ լավ է ստացվում։ Մրցաշրջանը երկար է եւ բարդ։

«Վալյադոլիդը» բարդ մրցակից է, հանդիպումն էլ բարդ ստացվեց։ Ընթացիկ մրցաշրջանում նրանք տանը մեկ պարտություն էին կրել մինչեւ այս խաղը։ Շատ կարեւոր էր հաղթանակ տանել»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» 46 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից»։ «Վալյադոլիդը» 16-րդն է՝ 22 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Ռեալ»՝ 0։1 (տեսանյութ)

Խոսե Իգնասիո Նաչո, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում