13:07  ,  27 հունվարի, 2020

Հենրիխ Մխիթարյան․ Կոբի Բրայանտ՝ հավերժ հաղթող (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամում արած հրապարակմամբ արձագանքել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական կորստին։

«Ներշնչանք, խորհրդանիշ, հավերժ հաղթող շատ մարզիկների համար։ Մենք կկարոտենք քեզ։ Հանգչիր խաղաղությամբ Կոբի եւ քո դուստր»,- գրել է հայ ֆուտբոլիստը։

Կոբի Բրայանտն ու Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

View this post on Instagram

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում