12:57  ,  27 հունվարի, 2020

«Արարատ-Արմենիան» երկրորդ հաղթանակն է տարել Կիպրոսում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» շարունակում է մարզումային հավաքը Կիպրոսում։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն անցկացրել է երկրորդ ստուգողական հանդիպումը եւ նվազագույն հաշվով պարտության է մատնել Պաֆոս քաղաքի հավաքական թիմին։

Առաջին խաղում երեւանյան թիմը 9։1 հաշվով հաղթել էր Կիպրոսի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ակրիտասին»։

Կիպրոսում «Արարատ-Արմենիան» կանցկացնի եւս երկու հանդիպում՝ Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ունիվերսիտատ Կլուժի» (փետրվարի 2) եւ ռուսական «Ուրալի» հետ (փետրվարի 2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում