12:37  ,  27 հունվարի, 2020

AusOpen. Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Մրցաշարի չորրորդ համարը մրցեց շվեյցարացի Սթեն Վավրինկայի (15) հետ եւ պարտություն կրեց հինգ սեթում՝ 2:6, 6:2, 6:4, 6:7 (2:7), 2:6։ Մրցախաղը տեւեց 3 ժամ 25 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Վավրինկան կհանդիպի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողի հետ։

Australian Open-ը կավարտվի փետրվարի 2-ին։ Տիտղոսը պաշտպանում է սերբ Նովակ Ջոկովիչը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով