10:16  ,  27 հունվարի, 2020

Դոմինիկ Տիմն առաջին անգամ դուրս եկավ AusOpen-ի 1/4 եզրափակիչ

Ավստրիացի Դոմինիկ Տիմն առաջին անգամ դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում Դոմինիկ Տիմը 6:2, 6:4, 6:4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 50 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Դոմինիկ Տիմը կմրցի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի եւ ավստրալացի Նիկ Կիրյոսի դիմակայության հաղթողի հետ։

Մրցաշարը կավարտվի փետրվարի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում