04:25  ,  27 հունվարի, 2020

Շեր․ Ամբողջ Ամերիկան կզգա Բրայանտի կորուստը

Ամերիկահայ երգչուհի Շերը ցավակցել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան կապակցությամբ։

«Իմ սիրտն ուղղված է Կոբիի ընտանիքին, ընկերներին եւ երկրպագուներին։ Բարդ է համակերպվել մեծագույն աստղի մահվան հետ։ Կոբի Բրայանտը մեծագույն մարզիկ էր։ Ամբողջ Ամերիկան կզգա նրա կորուստը։ Մոլորակը կորցրեց մի վառ  լույս»,- գրել է Շերը Թվիթերում։

Կոբի Բրայանտն ու Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English