03:51  ,  27 հունվարի, 2020

Բարաք Օբամա․ Կոբի Բրայանտը լեգենդ էր եւ նոր էր սկսում բացել կյանքի երկրորդ հատվածը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ցավակցել է 41-ամյա լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա ամյա դուստր Ջիաննայի ողբերգական մահվան կապակցությամբ։

«Կոբին լեգենդ էր խաղահրապարակում եւ նոր էր սկսում բացել կյանքի երկրորդ հատվածը՝ նույնքան նշանակալի։ Ջիաննայի կորուստը էլ ավելի հոգեցունց ողբերգություն է մեզ համար՝ որպես ծնողներ։ Միշելն ու ես հղում ենք մեր սերն ու աղոթքները Բրայանտի կնոջն ու ամբողջ ընտանիքին այս անհավատալի օրը»,- Թվիթերում գրել է Օբաման։

Կոբի Բրայանտն ու Ջինան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English