03:38  ,  27 հունվարի, 2020

Մայքլ Ջորդան․ Շոկի մեջ եմ այս ողբերգական լուրերից, ես սիրում էի Կոբիին

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ջորդանը ցավակցել է «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող,  NBA-ի հնգակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն Կոբի Բրայանտի ընտանիքին եւ երկրպագուներին, 41-ամյա բասկետբոլիստի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական վախճանի կապակացությամբ։

Կոբի Բրայանտն ու Ջինան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։

«Ես շոկի մեջ եմ այս ողբերգական լուրերից։ Անհնար է փոխանցել, թե ինչ ցավ եմ զգում։ Ես սիրում էի Կոբիին։ Նա ինձ համար կրտսեր եղբոր նման էր»,- 56-ամյա Ջորդանի խոսքը մեջբերում է  CNN-ը։

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English