03:13  ,  27 հունվարի, 2020

Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 9 մարդ

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 9 մարդ՝ 1 օդաչու, 8 ուղեւոր։ Այդ մասին հայտնել է Լոս Անջելեսի շերիֆի դեպարտամենտը։ Զոհերի ինքնությունը պաշտոնապես հաստատված չէ։

Ամերիկյան մամուլը հայտնել էր, որ զոհվել են 41-ամյա Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջինան։

Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։

ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում