02:22  ,  27 հունվարի, 2020

Շաքիլ Օ՝Նիլ․ Խոսքեր չկան արտահայտելու այն ցավը, որ զգում եմ Ջիջիի եւ Կոբիի ողբերգական կորստի պատճառով (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Փառքի սրահի անդամ Շաքիլ Օ՝Նիլը թվիթերյան գրառումով ցավակցություն է հայտնել «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող Կոբի Բրայանտի ընտանիքին։

41-ամյա լեգենդար բասկետբոլիստի հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է նաեւ նրա 13-ամյա դուստրը։

«Խոսքեր չկան արտահայտելու այն ցավը, որը զգում եմ իմ զարմուհի Ջիջիի եւ իմ եղբայր Կոբի Բրայանտի ողբերգական կորստի պատճառով։ Ես սիրում եմ քեզ, կկարոտեմ քեզ։

Ցավակցում են Բրայանտի ընտանիքին եւ մյուս զոհերի ընտանիքներին։ Հիմա ես ինձ շատ վատ եմ զգում»,- գրել է Բրայանտի նախկին ակումբակից Օ՝Նիլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English