02:07  ,  27 հունվարի, 2020

Նեյմարը գոլը նվիրել է Բրայանտի հիշատակին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը «Լիլի» դեմ 21-րդ տուրի արտագնա խաղում (2։0) երկրորդ գոլը նվիրել է ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված 41-ամյա լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակին։

Նեյմարի ողբերգության մասին իմացել է հանդիպման ժամանակ։ Ֆուտբոլիստը մատերով ցուցադրել է Բրայանտի խաղային համարը՝ 24։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում