01:54  ,  27 հունվարի, 2020

Նեյմարի դուբլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լիլին» եւ հաղթեց 2։0 հաշվով։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ բրազիլացի հարձակվող Նեյմարի դուբլի շնորհիվ։

ՊՍԺ-ն 52 միավորով առաջին տեղում է եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մարսելի» նկատմամբ։ «Լիլը» 7-րդն է՝ 31 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

«Լիլ» - ՊՍԺ՝ 0։2 (տեսանյութ)

Նեյմար, 28, 52, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով