01:51  ,  27 հունվարի, 2020

«Ռեալը» հաղթեց եւ շրջանցեց «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վալյադոլիդի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց իսպանացի պաշտպան Խոսե Իգնասիո Նաչոյի գոլը վերջնամասում։ Գոլային փոխանցումը կատարեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։

«Ռեալը» 46 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից»։ «Վալյադոլիդը» 16-րդն է՝ 22 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Ռեալ»՝ 0։1 (տեսանյութ)

Խոսե Իգնասիո Նաչո, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում