01:10  ,  27 հունվարի, 2020

Կալաբասասի իշխանությունները հաստատել են Կոբե Բրայանտի մահը ուղղաթիռի կործանման հետեւանքով

Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքի իշխանությունները անուղղակի հաստատել են լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի մահը ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Հաղորդագրությունը հրապարակվել է քաղաքի պաշտոնական թվիթերյան էջում։

«Խորը կսկիծով իմացանք Կոբե Բրայանտի ու եւս չորս մարդկանց զոհվելու մասին Կալաբասում ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Ուղղաթիռն ընկել է տեղի ժամանակով առավոտյան 10։00-ին, Լաս Վիրգենես շրջանում։

Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն ու Տրասպորտային անվտանգության ազգային խորհուրդն անցկացնում են հետաքննություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ 41-ամյա Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է չորս ուղեւոր։ 

Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։

ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում