22:53  ,  26 հունվարի, 2020

«Ռոմա» - «Լացիո»՝ 1։1 (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում տեղի ունեցավ հռչակավար հռոմեական դերբին։ «Ռոման» ընդունեց «Լացիոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, սակայն 8 րոպե անց «Լացիոն» իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի գոլի շնորհիվ վերականգնեց հավասարությունը։

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի վնասվածքից հետո վերսկսել է լիարժեք մարզումները, սակայն հայտավորված չէր այս խաղին։

«Լացիոն» 20 խաղից հետո 46 միավորով երրորդ տեղում է, «Ռոման» 21 խաղից հետո վաստակել է 39 միավոր եւ չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռոմա» - «Լացիո»՝ 1։1 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 26 - Ֆրանչեսկո Աչերբի, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով