17:25  ,  26 հունվարի, 2020

«Ինտերը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Կալյարիի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին 29-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլը։ Արդյունավետ փոխանցումը կատարեց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված անգլիացի պաշտպան Էշլի Յանգը։

Սակայն վերջնամասում հյուրերը բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի գոլի շնորհիվ խուսափեցին պարտությունից։

«Ինտերը» 48 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար «Յուվենտուսից», որն այս տուրում հունվարի 26-ին կհյուրընկալվի «Նապոլիին»։ «Կալյարին» 6-րդն է՝ 31 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ինտեր» - «Կալյարի»՝ 1։1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 29 - Ռաջա Նաինգոլան, 78

Հեռացում՝ Լաուտարո Մարտինես, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում