16:58  ,  26 հունվարի, 2020

Մադրիդի «Աթլետիկոն» չհաղթեց հետնապահին

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց «Լեգանեսին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հետնապահի հետ խաղում բավարարվեց ոչ ոքի արդյունքները։ Թիմերը գոլ չխփեցին։

«Աթլետիկոն» 36 միավորով չորրորդ տեղում է, «Լեգանեսը» նախավերջինն է՝ 15 միավոր։ Նույնքան միավոր ունի նաեւ վերջին տեղում գտնվող «Էսպանյոլը»։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Աթլետիկո» - «Լեգանես»՝ 0։0

Հեռացում՝ Իվան Կուելյար, («Լեգանես»), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս