16:22  ,  26 հունվարի, 2020

«Արարատ-Արմենիան» Կիպրոսում հաղթել է 9։1 հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսի Պաֆոս քաղաքում սկսել է մարզումային հավաքը։ Վարդան Մինասյանի գլխավորած առաջին թիմը առաջին ստուգողական խաղում 9։1 հաշվով հաղթել է Կիպրոսի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ակրիտասին»։

Երեւանյան թիմը ստուգողական հանդիպումներ կանցկացնի նաեւ Պաֆոս քաղաքի հավաքական թիմի (հունվարի 26), Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ունիվերսիտատ Կլուժի» (փետրվարի 2) եւ ռուսական «Ուրալի» հետ (փետրվարի 2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով