15:10  ,  26 հունվարի, 2020

Ռուստամ Ալավերդյանը միաձայն ընտրվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ

Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի արտահերթ ընդհանուր ժողովում Ռուստամ Ալավերդյանը 29 կողմ եւ ոչ մի դեմ ձայով ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ֆեդերացիայի նախագահը 1992 թվականից Տիգրան Չոբանյանն էր: Նախագահի ընտրությունն անցկացվեց մեկ թեկնածուով: Նախկին նախագահ Տիգրան Չոբանյանը, չնայած արտահերթ ժողովի մասին ըստ օրենքի ծանուցվել էր, ներկայացավ, բայց չգրանցվեց եւ չմասնակցեց: Ըստ Տիգրան Չոբանյանի, արտահերթ ժողովն անօրինական է:

Նախագահի ընտրությանը մասնակցեցին ֆեդերացիայի գործկոմի 44 անդամներից 27-ը: Ընթացքում եւս երկու անդամներ գրանցվեցին եւ քվեարկության իրավունք ստացան: Քվեարկությունն անցավ փակ: Անվավեր քվեաթերթիկ չգտնվեց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս