Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի արտահերթ ընդհանուր ժողովում Ռուստամ Ալավերդյանը 29 կողմ եւ ոչ մի դեմ ձայով ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Ֆեդերացիայի նախագահը 1992 թվականից Տիգրան Չոբանյանն էր: Նախագահի ընտրությունն անցկացվեց մեկ թեկնածուով: Նախկին նախագահ Տիգրան Չոբանյանը, չնայած արտահերթ ժողովի մասին ըստ օրենքի ծանուցվել էր, ներկայացավ, բայց չգրանցվեց եւ չմասնակցեց: Ըստ Տիգրան Չոբանյանի, արտահերթ ժողովն անօրինական է:
Նախագահի ընտրությանը մասնակցեցին ֆեդերացիայի գործկոմի 44 անդամներից 27-ը: Ընթացքում եւս երկու անդամներ գրանցվեցին եւ քվեարկության իրավունք ստացան: Քվեարկությունն անցավ փակ: Անվավեր քվեաթերթիկ չգտնվեց:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում