14:14  ,  26 հունվարի, 2020

Մինո Ռայոլա․ «Յուվենտուսի» երկրպագուները պետք է երազեն Պոգբայի վերադարձի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի իտալացի գործակալ Մինո Ռայոլան հրաժարվել է հստակություն մտցնել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։

««Յուվենտուսի» երկրպագուները պետք է երազեն Պոգբայի վերադարձի մասին։ Դու մահացած ես, եթե չես երազում։ Ես աշխատում եմ իրական աշխարհում եւ պետք է ճիշտ որոշում կատարեմ իմ հաճախորդների համար։ Հիմա հարմար պահ չէ Պոգբայի ապագայի մասին խոսելու համար»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016-ին՝ դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» մասնակցել է 8 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում