13:04  ,  26 հունվարի, 2020

AusOpen․ Ջոկովիչը 1/4 եզրափակիչում է, 15-ամյա Գաուֆը լքեց պայքարը

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8  եզրափակիչում մրցեց արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ եւ հաղթանակ տարավ 6:3, 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 6 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը կխաղա Կանադայի ներկայացուցիչ Միլոշ Ռաոնիչի հետ, որը 6:4, 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց խորվաթ Մարին Չիլիչին։

Ջոկովիչը Australian Open-ի գործող չեմպիոնն է։

Կանանց մենախաղի չորրորդ շրջանում 15-ամյա ամերիկացի Կորի Գաուֆը հանդիպեց ամերիկացի Սոֆյա Քենինի հետ, որը հաղթանակ տարավ 6:7 (5:7), 6:3, 6:0։ Քենինն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով