12:15  ,  26 հունվարի, 2020

Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը։ «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում Մեսին 11 հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն գոլ չի խփել, հաղորդում է OptaJoe-ն։

«Բարսելոնան» «Վալենսիային» պարտվել է 0։2 հաշվով։

2017 թվականին «Բարսելոնա» - «Դեպորտիվո» (4։0) խաղում նույնպես Մեսին 11 հարված էր կատարել դարպասին, սակայն գոլով աչքի չէր ընկել։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 16 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English