11:28  ,  26 հունվարի, 2020

Անխել Դի Մարիա․ Հույս ունեմ, որ ՊՍԺ-ն վերջին ակումբս կլինի Եվրոպայում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մտադիր է կարիերան շարունակել հայրենիքում։

«Հիմա մենք չենք բանակցում ՊՍԺ-ի հետ պայմանագրիս երկարաձգման վերաբերյալ։ Դեռ 1,5 տարի ունեմ։ Հույս ունեմ, որ ՊՍԺ-ն վերջին ակումբս կլինի Եվրոպայում։ Մտադիր եմ վերադառնալ Արգենտինա»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Դի Մարիան ՊՍԺ-ում է խաղում 2015 թվականից։ Նախկինում նա հանդես է եկել «Ռոսարիո Սենտրալում», «Բենֆիկայում», Մադրիդի «Ռեալում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում»։

Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում