01:50  ,  26 հունվարի, 2020

«Սեւիլիան» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց «Գրանադայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգն ու իսպանացի հարձակվող Նոլիտոն։

«Սեւիլիան» 38 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ 2 միավոր գերազանցելով Մադրիդի «Աթլետիկոյին», որն այս տուրում հունվարի 26-ին կընդունի «Լեգանեսին»։ «Գրանադան» 12-րդն է՝ 27 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սեւիլիա» - «Գրանադա»՝ 2։0 (տեսանյութ)

Լյուկ դե Յոնգ, 11, Նոլիտո, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս