10:20  ,  26 հունվարի, 2020

«Ռոմա» - «Լացիո»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում տեղի կունենա հռոմեական դերբին «Ռոմայի» եւ «Լացիոյի» մասնակցությամբ։

Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս հյուրերին։ «Լացիոյի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․40 գործակցով։ «Ռոմայի» հաղթանակի գործակիցը 2․75 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60։

«Ռոմա» - «Լացիո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Ընթացիկ առաջնության առաջին շրջանում այս թիմերը խաղացել են ոչ ոքի՝ 1։1։

«Լացիոն» 19 խաղից հետո 45 միավորով երրորդ տեղում է, «Ռոման» 20 խաղում վաստակել է 38 միավոր եւ չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում