22:11  ,  25 հունվարի, 2020

Բուսկետս․ Մեզ պետք է հարմարվել նոր մարզչական շտաբի պահանջներին

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է «Վալենսիայից» կրած 0։2 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում։

«Բարդ խաղ էր։ Առաջին խաղակեսում այնքան էլ առաջ չէինք գնում, ինչքան կցանկանայինք։ Երբ սկսեցինք խաղալ ավելի լավ, բաց թողեցինք առաջին գոլը։

Մեզ պետք է հարմարվել նոր մարզչական շտաբի պահանջներին։ Լուիս Սուարեսը վնասվածք ունի։

Իհարկե, մենք ավելի լավ կխաղանք»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է AS-ը։

Այս պարտությունն առաջինն էր գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի համար «Բարսելոնայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում