21:40  ,  25 հունվարի, 2020

Տիգրան Բարսեղյան․ Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլում

Հայաստանի հավաքականի հարձակվող, «Աստանայի» նորեկ Տիգրան Բարսեղյանը նշել է, թե ինչ սպասելիքներ ունի ղազախական ակումբում իր մրցելույթներից։

«Երբ առաջարկ եղավ «Աստանայից», երկար չմտածեցի։ Խոսեցի ընտանիքիս հետ եւ որոշեցի խաղալ այս թիմում։

Կձգտեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ «Աստանային»։ Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Հույս ունեմ, որ իմ գոլերը կօգնեն մայրաքաղաքային թիմին հաղթել»,- Տիգրան Բարսեղյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը ներկայացնում էր «Կայսարը», որի հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր։ «Աստանան» նախորդ 6 տարիներին անընդմեջ դարձել է Ղազախստանի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում