20:23  ,  25 հունվարի, 2020

Բունդեսլիգա․ Առաջատարի պարտությունն ու օրվա մյուս արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «ՌԲ Լայպցիգը» Ֆրանկֆուրտում հյուրընկալվեց «Այնտրախտին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ Դաշտի տերերին հաղթանակ բերեցին պաշտպան Ալմամի Տուրեի (Մալի) եւ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի (Սերբիա) գոլերը։

«ՌԲ Լայպցիգը» 40 միավորով շարունակում է մնալ առաջին տեղում։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 10-րդն է՝ 24 միավոր։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ֆրանսիացի հարձակվող Ալասան Պլեայի դուբլի եւ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Նոյհասուսի մեկ գոլի շնորհիվ 3։1 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ եւ 38 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2-ական միավորի առավելություն ունի Մյունխենի «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։

«Բավարիան» այս տուրում կընդունի «Շալկեին» եւ հաղթանակի դեպքում կբարձրանա երկրորդ տեղ։

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2։0 (տեսանյութ)

Ալմամի Տուրե, 48, Ֆիլիպ Կոստիչ, 90+4

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Մայնց»՝ 3։1 (տեսանյութ)

Ալասան Պլեա, 24, 76, Ֆլորիան Նոյհաուս, 88 - Ռոբին Կուայսոն, 11

«Ֆրայբուրգ» - «Պադերբորն»՝ 0։2

Կրիստոֆեր Անտվի-Ադջեյ, 48, Աբդելհամիդ Սաբիրի, 83, 11մ

Հեռացում՝ Ջամիլու Քոլինս («Պադերբորն»), 59, երկրորդ դեղին քարտ

«Ունիոն Բեռլին» - «Աուգսբուրգ»՝ 2։0

Նեւեն Սուբոտիչ, 47, Մարկուս Ինգվարտսեն, 61

«Վոլֆսբուրգ» - «Հերտա»՝ 1։2

Ադմիր Մեհմեդի, 68 - Ջորդան Տորունարիգա, 74, Դոդի Լուկեբակիո, 90

«Բավարիա» - «Շալկե 04»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով