19:21  ,  25 հունվարի, 2020

Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստել է «Աստանայի» հաղթանակին Պորտուգալիայում

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն առաջին գոլն է խփել ղազախական «Աստանայի» կազմում, որը մարզումային հավաք է անցկացնում Պորտուգալիայում։

«Աստանան» ստուգողական խաղում 4։2 հաշվով պարտության է մատնել անգլիական «Բրենթֆորդի» երիտասարդական թիմին։ «Աստանայի» նորեկ Տիգրան Բարսեղյանը աչքի է ընկել երկրորդ խաղակեսում։

«Աստանայի» համար սա առաջին հանդիպումն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի ղեկավարությամբ։ Չեխ մասնագետը համատեղում է Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, որը զբաղեցնում է 2019թ․ սկզբից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում