18:08  ,  25 հունվարի, 2020

AusOpen․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Հայ մարզիկը մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ եւ պարտություն կրեց հինգ սեթում՝ 2:6, 6:7 (5:7), 7:6 (8:6), 7:6 (9:7), 6:7 (8:10)։ Պայքարը տեւեց 4 ժամ 24 րոպե։

1/8 եզրափակիչում Նիկ Կիրյոսի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը 6:1, 6:2, 6:4 հաշվով հաղթեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային։

Մրցաշարը կավարտի փետրվարի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում