16:49  ,  25 հունվարի, 2020

«Բարսելոնայի» և «Միլանի» տեսադաշտում գտնվող ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լայպցիգ»

Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն մարզական կարիերան կշարունակի գերմանական «Լայպցիգում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Օլմոն «Լայպցիգի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր՝ նախատեսված մինչև 2024 թվականի հունիս:

«Լայպցիգը» Դանի Օլմոյի տրանսֆերային իրավունքի դիմաց «Դինամոյին» վճարել է 30 Խորվաթիան ներկայացնող թիմի համար ռեկորդային՝ 30 միլիոն եվրո:

Իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էին նաև կատալոնական «Բարսելոնան» և իտալական «Միլանը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում