17:50  ,  25 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը լուրջ փոփոխությունների կենթարկվի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ փոփոխությունների ենթարկել թիմի կազմը:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ թիմի անհաջող մրցելույթների պատճառը ոչ թե նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն է, այլ թիմում փորձառու ֆուտբոլիստների բացակայությունը:

Սպասվում է, որ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» շուրջ 200 միլիոն եվրո կհատկացնի տրանսֆերների համար:

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 34 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում