14:17  ,  25 հունվարի, 2020

Ռումենիգե. Նոյերը լավագույն դարպասապահն է, որին աշխարհը երբևէ տեսել է

Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն համեմատել է թիմի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերին «Բավարիայի» նախկին դարպասապահների հետ:

«Այն, ինչ անում է Նոյերը պարզապես աներևակայելի է: Նա ֆուտբոլում դարպասապահների դերը բարձրացրել է այլ մակարդակի վրա:

Ես տեսել եմ «Բավարիայի» բոլոր դարպասապահների խաղը և ամենայն հարգանքով եմ վերաբերվում նրանց, սակայն Նոյերը լավագույն դարպասապահն է, որին աշխարհը երբևէ տեսել է»,- Ռումենիգեի խոսքը փոխանցում է Abendzeitung-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Նոյերը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում