13:39  ,  25 հունվարի, 2020

Մբապե. Չեմ կարողանում հանգիստ շրջել Փարիզի փողոցներում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է հայտնի ֆուտբոլիստ լինելու բացասական կողմերի մասին:

«Իհարկե, ինձ համար շատ հաճելի է, որ ես ունեմ մեծ թվով երկրպագուներ, որոնք ցանկանում են հանդիպել և լուսանկարվել ինձ հետ:

Այնուամենայնիվ, այլևս չեմ կարողանում շրջել Փարիզի փողոցներում: Չեմ կարողանում նույնիսկ խանութներ մտնել և գնումներ կատարել»,- 21-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է France2-ը:

Նշենք, որ Կիլիան Մբապեի տեղափոխությամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս