13:07  ,  25 հունվարի, 2020

«Բարսելոնայի» հարձակվողը՝ «Ռոմա» տեղափոխության նախաշեմին

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Կառլես Պերեսն, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում», տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը տեղեկացրել է 21-ամյա հարձակվողին, որ «Բարսելոնայում» մնալու դեպքում նա բավարար խաղաժամանակ չի ստանալու, և խորհուրդ է տվել Պերեսին այլ ակումբ գտնել իր համար:

Իսպանացի հարձակվողի տեղափոխության շուրջ Պերեսի ներկայացուցիչների և «Բարսելոնայի» ղեկավարության հետ բանակցություններ է վարում «Ռոման», որը մոտ է կողմերի հետ համաձայնության գալուն:

Ընթացիկ մրցաշրջանում Կառլես Պերեսը կատալոնական ակումբի հիմնական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում