11:14  ,  25 հունվարի, 2020

Հայտնի է Մանեի ապաքինման ժամկետը

Անգլիական «Լիվերպուլի» և Սենեգալի ազգային հավաքականի հարձակվող Սադիո Մանեն վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 3 շաբաթով, տեղեկացնում է Liverpool Echo-ն:

Սադիո Մանեն վնասվածք էր ստացել Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մանեն մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Վուլվերհեմփթոնի» դեմ «Լիվերպուլը» հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում