22:35  ,  24 հունվարի, 2020

«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիգերիացի կիսապաշտպանի հետ (ֆոտո)

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրում է ունեցել:

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 21-ամյա նիգերիացի եզրային կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օմայի հետ, տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:

Ադահ Օման ավելի վաղ հանդես է եկել նիգերիական «Կացինա Յունայթեդ» և բելառուսական «Սլուցկ» ակումբներում:

Image may contain: 2 people, people standing and child, text that says 'TOTO GAMING FC PYUNIK'

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English