21:44  ,  24 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 տարբերակ ունի Ռեշֆորդին փոխարինելու համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխարինող գտնել վնասվածք ստացած հարձակվող Մարկուս Ռեշֆորդին:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում են հայտնվել «Մոնակոյի» հարձակվող Իսլամ Սլիմանին և «Շանհայ Շենհուաի» հարձակվող Օդիոն Իգալոն:

Սլիմանին Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 13 խաղում դարձել է 7 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Իգալոն Չինաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա Ռեշֆորդը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English